Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Քրդական ուժերը Աֆրինում 59 թուրք զինվոր են սպանել

Քրդական ուժերը Աֆրինում 59 թուրք զինվոր են սպանել
04.03.2018 | 15:49

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» զինված միավորումը, որ բաղկացած է Սիրիայում կռվող քրդական խմբավորումներից, հայտարարել է, որ վերջին օրերին սիրիական Աֆրինում 59 թուրք զինվոր ու նրանց աջակցող «Սիրիական ազատ բանակ» խմբավորման գրոհային է սպանել մարտերի ընթացքում:

Քրդական ուժերը հայտնել են, որ վերջին օրերի մարտերում թուրքական ԶՈՒ-ի մեծ թվով զինվորներ ու նրանց աջակցող ջիհադական զինյալներ վիրավորվել են, քրդական կողմը մեղադրել է Թուրքիային Աֆրինի խաղաղ բնակչությանը հրթիռակոծելու մեջ:

Դիտվել է՝ 884

Մեկնաբանություններ